ԷԷլեն Պետրոսյան

Մի շարք թերություններ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան վերանորոգման նախագծային աշխատանքներում. ԱՍՀ նախարարը հանձնարարականներ է տվել

Մի շարք թերություններ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան վերանորոգման նախագծային աշխատանքներում. ԱՍՀ նախարարը հանձնարարականներ է տվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Նախարարը շրջել է հաստատությունների տարածքներում, հետևել շինարարական և նախագծման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց կապակցությամբ նախարար Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել՝ կարճ ժամկետներում շտկել դրանք և ապահովել իրականացվող աշխատանքների բարձր որակը։

 

Այցի ընթացքում նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, վերականգնողական և այլ ծառայությունների շարունակական բարելավումը՝ ընդգծելով նրանց կարողությունների զարգացմանն ու ինքնուրույն կյանքի հմտությունների ձևավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում