ԼԼիլիթ Ասատրյան

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է՝ միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է՝ միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Կառավարության որոշմամբ միացման ձևով վերակազմակերպվել է` միավորվելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ, և թանգարանը կհամալրվի նոր ներուժով:

ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում