ՎՎարդան Հովսեփյան

Չինաստանում քննարկվել է Ալավերդիում պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը

Չինաստանում քննարկվել է Ալավերդիում պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը

Հոկտեմբերի 19-23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած  պատվիրակությունը:

Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական Citic ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան, ուր բանակցությունները կշարունակվեն:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները, ովքեր նաև «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի անդամներ են, Դատուն քաղաքում մասնակցել են խորհրդի տարեկան նիստին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում