ՎՎարդան Հովսեփյան

Թուրքիայում հերթական լրագրողն է ձերբակալվել

Թուրքիայում հերթական լրագրողն է ձերբակալվել

Սոցիալական ցանցերում գրառումների համար Թուրքիայում ձերբակալվել է Net լրատվական գործակալության լրագրող Էմրե Օրմանը: Հիմնավորումն այն է, որ Օրմանն իբր թե «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» է արել:

«Ձերբակալվել է լրագրող Էմրե Օրմանը: Բոլորին կոչ ենք անում տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին ու միայնակ չթողնել ազատազրկված լրագրողներին»,- ասված է Թուրքիայի մամուլի, տպագրության ու հեռարձակման աշխատակիցների արհմիության հայտարարությունում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիան աշխարհում բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում