ՌՌոզա Խաչատրյան

Ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից քննարկեցին Արևելք-Արևմուտք մշակութային միջնորդությանն առնչվող հարցեր

Ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից քննարկեցին Արևելք-Արևմուտք մշակութային միջնորդությանն առնչվող հարցեր

Օրերս Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել է «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» եռօրյա միջազգային համաժողովը։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա․Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցել է ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, Լեհաստան, Պարսկաստան, Չինաստան և այլն)։ Համաժողովը կարևոր հարթակ է բազմակողմանի գիտական քննարկումների, հետազոտական նոր նախագծերի և ծրագրերի մտահղացման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության խթանման համար։

Զեկույցների շրջանակն ընդգրկում էր մշակութային միջնորդության տեսական և գործնական բազմաթիվ հարցեր։ Ուշադրության կենտրոնում էին մշակութային միջնորդության ուղիների ու ձևերի, այն իրականացնող անձանց գործունեության, դրա արդյունքների և շարունակականության հեռանկարների քննությունը, մշակութային միջնորդությանն առնչվող գրականության, կերպարվեստի, երաժշտության, թատրոնի և մշակույթի այլ ոլորտների պատմության, տեսության, քննադատության բազմազան հարցեր, սեմիոտիկ և մեդիատեխնոլոգիական մոտեցումներ, ինչպես նաև թվային մշակույթի գործիքները՝ որպես մշակութային միջնորդության նորարար հարթակներ։

Համաժողովի աշխատանքները ղեկավարել են համանախագահներ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մ.Ա.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում