ՄՄարիա Գաբրիելյան

Բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար Փոքր Կենտրոնում

Բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար Փոքր Կենտրոնում

Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Փոքր Կենտրոնում բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար է տեղի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀԷՑ-ի հերթապահ խումբը 1,5-2 ժամվա ընթացքում կվերացնի վթարը։

Շնորհակալ եմ ՀԷՑ-ի Շահագործման շրջանների հերթապահ խմբերին՝ շուրջօրյա հերթապահության ու օպերատիվ և անխոնջ աշխատանքի համար»,- գրել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում