ՀՀայկ Նավասարդյան

Խոշոր չափերի մարիխուանայի հայտնաբերում Վանաձորում. ոստիկանների բացահայտումը

Խոշոր չափերի մարիխուանայի հայտնաբերում Վանաձորում. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 18-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների փողոցի 66-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել և պատրաստել մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 66-ամյա վանաձորցու տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 102 գրամ կանեփի չորացված, մանրացված զանգված, նույն զանգվածից 35 գրամ հայտնաբերվել է հողամասում գտնվող սեղանին, իսկ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր:
 
Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
 
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում