ՀՀայկ Նավասարդյան

Դանակահարություն Շենգավիթում. հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով

Դանակահարություն Շենգավիթում. հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ մեկնել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Քիչ անց նման մի հաղորդում էլ ստացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. ձեռքի կտրած վերքով այստեղ դիմած 21-ամյա երիտասարդը, որը նույն՝ Արտաշիսյան փողոցի բնակիչ է, հայտնել է, թե վնասվել է դանակով երշիկ կտրելիս: Համապատասխան բուժօգնությունից հետո նա դուրս է գրվել:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունում Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ կեսգիշերին 29-ամյա տղամարդու թիկունքին դանակի երեք հարված հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած 21-ամյա երիտասարդն է:

Նույն առավոտյան՝ ժամը 6-ին, նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: Երիտասարդը հայտնել է հանցագործության գործիք դանակի տեղը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում