ՎՎարդան Հովսեփյան

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:

Քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական առաջընթացի ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ներդրողների աջակցության, փոքր և միջին բիզնեսի խրախուսման, միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Արծարծվել են Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով էկոնոմիկայի նախարարության արդյունավետ և համակարգված աշխատանքը, ծախսերի նպատակայնությունն ու հասցեականությունը  և մի շարք հանձնարարականներ տվել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում