ՌՌոզա Խաչատրյան

Մեքենավարների գործադուլին արձագանքել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը

Մեքենավարների գործադուլին արձագանքել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների գործադուլի հետ կապված ընկերությունը հայտարարություն է տարածել:  «Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը»,- նշված է պարզաբանման տեքստում: ՀԿԵ ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2019 թ.  8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2 օր է՝ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Այսօր ակցիային են միացել նաև Սանահինի մեքենավարները: Լոռու մարզից «Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ երկաթուղու ղեկավարությունից մերժել են մեքենավարների պահանջը, ասելով, որ քայլը կլինի շղթայական, իսկ դրա հնարավորությունն այս պահին ընկերությունը չունի: Դեպոյի սանահինցի մեքենավարները հրաժարվել են որևէ բացատրություն տալ մեր թղթակցին, իսկ ծառայության պատասխանատուն արգելել է նաև նկարահանել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում