ՀՀայկ Նավասարդյան

Դանակահարողը ձերբակալվել է դեպքից օրեր անց. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Դանակահարողը ձերբակալվել է դեպքից օրեր անց. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այվազովսկու փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։

 

«Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։

 

Սեպտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը մահացել է:
 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 18-ին 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը։
 
Արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթը վերաորակվել է սպանության:
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում