ԾԾաղկանուշ Միրզոյան

Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ ու գերազանցեց նրան (1:1 հաշվով):

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում