ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել Արա Նռանյանի՝ 2021 թ. ստանձնած ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարած համարելու մասին

ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել Արա Նռանյանի՝ 2021 թ. ստանձնած ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարած համարելու մասին

ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարած համարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ին մեկնարկած նիստի օրակարգում էր ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու էին առաջադրել Արա Նռանյանին. նա 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում