ՎՎարդուհի Հարությունյան

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է հուլիսին տեղի ունեցած հնգօրյա հակամարտությունից հետո: Սահմանի վիճելի հատվածում Թաիլանդի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել կամբոջացի քաղաքացիական անձանց վրա, որոնք փորձել են հեռացնել Թաիլանդի կողմից անցկացված փշալարերը:

Կամբոջական կողմն էլ թաիլանդցի ոստիկանների ուղղությամբ քարեր և փայտե մահակներ է նետել: Միջադեպի հետևանքով վիրավորվել է շուրջ երկու տասնյակ կամբոջացի: Թաիլանդական կողմը նույնպես հայտնում է վիրավորների մասին:

Բախումից ժամեր առաջ սահմանի վիճելի հատված էր այցելել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ժամանակավոր դիտորդական թիմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում