ԳԳոհար Սիմոնյան

Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը 42 մլրդ դոլար է. Credit Suisse

Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը 42 մլրդ դոլար է. Credit Suisse

Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի՝ համաշխարհային հարստության մասին զեկույցում: 

Ի դեպ, զեկույցում ՀՀ-ն դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին, որտեղ «տեղավորվել» է նաև մեր հարևան Վրաստանը՝ 37 մլրդ դոլար հանրագումար հարստությամբ: Փոխարենը՝ Ադրբեջանն է որակվել միջինից բարձր եկամտով երկիր՝ 83 մլրդ դոլար հարստությամբ:

Ըստ Credit Suisse-ի՝ 2019-ին ՀՀ 1 քաղաքացու հարստության միջին չափը կազմել է 19,517 հազար դոլար: Միջնագիծն անցնում է 8,309 հազար նիշով, ինչը նշանակում է, որ բնակչության կեսի հարստությունն այդ նիշից ցածր է, կեսինը՝ բարձր:

Վրաստանում նույն ցուցանիշը 12,609 հազար և 5,226 հազար դոլար է, Ադրբեջանում՝ 11,865 հազար և 5,150 հազար դոլար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում