ԼԼիլիթ Ասատրյան

ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները

ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները

Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ԿԲ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։

 
 

Կողմերը նաև կարևորել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում