ԿԿարմեն Ղուկասյան

Խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա. Պապոյան

Խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով այգիներից մեկում ընթացող խաղողի բերքահավաքը: Նախարարը տեղեկացրել է, որ ֆերմերը օգտվել է կառավարության աջակցության ծրագրից, հավաստիացրել, որ խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա։

«Խաղողի ամբողջ բերքը բավականին նորմալ գներով կմթերվի, նաև ֆերմերներն են բավականին գոհ պրոցեսից, իմիջիայլոց, այգին ամբողջությամբ կաթիլային ոռոգմամբ է ոռոգվում, և ֆերմերը օգտվել է կառավարության ծրագրից, 0 տոկոս տոկոսադրույքով վարկը վերցրել է, նպատակային օգտագործել է, որտեղ հիմա աշխատանքային ֆանտաստիկ եռուզեռ է»,- ասել է Պապոյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում