ՔՔրիստինա Մկրտչյան

Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի, Պարոնյան, Հնդկաստանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և Արմենակյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի գազասպառողների գազամատակարարումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում