ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները

Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները

ՀԾԿՀ անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանն ընդունել են «Վոլտա Յու» ընկերության և չինական առաջատար տեխնոլոգիական BYD ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներին:

Այդ մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները և էներգետիկ ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները։

Ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։

Ընկերության ներկայացուցիչները կիսվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման կայանների արտադրության և կառուցման իրենց փորձով։

Նախանշվել են հնարավոր համագործակցության ուղղությունները, որոնք կնպաստեն Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների ներդրմանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում