ՀՀայկ Նավասարդյան

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝

  • կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման կարգավորումները,

  • «Կառուցապատման գործունեության մասին» օրենքի հայեցակարգը,

  • ապարտ-հոթելների օրենսդրական դաշտի հստակեցումը,

  • ներդրման դիմաց կացության կարգավիճակի տրամադրումը,

  • Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները,

  • տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մեղմացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ արդիական թեմաների։

Նիստին մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում