Հայկական կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն. Քըլըչը՝ Երևան այցից առաջ

«Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել երկու երկրի, հատկապես տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»,- ասել է նա։
Քըլըչը նշել է, որ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն։ Նրա խոսքով՝ որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրության հետ կապված որևէ խնդիր չունեն։
Դիվանագետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։









