ԿԿարմեն Ղուկասյան

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 9-10-ը:

 

Բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝
  • 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 9 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, թմրանյութի իրացման,
  • 3-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման,
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, կաշառակերության, հետամտելու, մշակութային արժեքների մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

 

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 16 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար, 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում