ԿԿարմեն Ղուկասյան

Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը մահացել է

Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը մահացել է

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են Mercedes-Benz  մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում