ԱԱսպրամ Սարատիկյան

«ՀԷՑ»-ում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը

«ՀԷՑ»-ում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը

Սեպտեմբերի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը: Այս մասին տեղեկացրել է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ: Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝  հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ  ս.թ.-ի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:

Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում