ՎՎարդան Հովսեփյան

Եվրամիությունը դատապարտել է Բաքվի գործողությունները

Եվրամիությունը դատապարտել է Բաքվի գործողությունները

Եվրամիությունը դատապարտել է Բաքվում հանրահավաքի ցրումը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին բիրտ և չհրահրված ուժ կիրառելու համար: Այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Հանրահավաքը ցրելու և մասնակիցների ձերբակալության համար անհամաչափ և չհրահրված ուժ է կիրառվել: Այդ միջադեպները պետք է հետաքննել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բաքվում ցրել են ընդդիմադիրների չարտոնված հանրահավաքը: Չնայած ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլին արդեն ազատության մեջ է, շուրջ 60 հոգի շարունակում է ձերբակալված մնալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում