ԳԳոհար Սիմոնյան

Ֆրանսիայի խորհրդարանականները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի խորհրդարանականները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված 8 քաղաքական ուժերի 59 պատգամավորներ հանդես են եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Նրանք նախագահ Էմանուել Մակրոնից պահանջել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կասեցվի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Մեզ խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակման և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ՝ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասված է պատգամավորների կոչում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում