Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Արթիկ համայնքի 5 բնակավայրեր կունենան կանոնավոր ջրամատակարարում

Արթիկ համայնքի 5 բնակավայրեր կունենան կանոնավոր ջրամատակարարում

Արթիկ համայնքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում` երկար տարիներ խմելու ջրի սակավություն ունեցող Մեծ Մանթաշ, Արևշատ, Փոքր Մանթաշ, Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղերին խմելու ջուր մատակարարելու համար։  Ինչպես տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղերի ընդհանուր օգտագործման ջրագծերի բարձր լեռնային հատվածի հիմնանորոգման աշխատանքների շինհրապարակ։

Համայնքի ղեկավարը զրուցել է շինարարի հետ, ծանոթացել ծրագրի տեխնինական առանձնահատկություններին, կատարել նկատառումներ։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով` «Արթիկ համայնքի թվով 5 բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ», նախատեսված է հին և մաշված ստորգետնյա խողովակների փոխարինում, դիտահորերի և օժանդակ դետալների նորերով փոխարինում։

 Կարևորելով նշված սուբվենցիոն ծրագիրը` համայնքի ղեկավարը նշել է, որ ստորգետնյա ջրատարը խմելու ջուր կհասցնի գյուղերի բնակիչներին` լուծելով հատկապես ամռան ամիսներին խմելու ջրի խիստ սակավություն ունեցող գյուղերի կանոնավոր ջրամատակարարման խնդիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում