ԿԿարմեն Ղուկասյան

Մեկ օրում բացահայտվել է 151 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 151 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է սեպտեմբերի 3-4-ի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում:

Բացահայտվել է 151 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

35 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

10 դեպք՝ խարդախության,

7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,

3-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,

2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության:

Բացահայտվել են նաև կողոպուտի, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, սուտ մատնության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է,

21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում