ԱԱսպրամ Սարատիկյան

Գավառի Հացառատ թաղամասում տասնամյակների խնդիրը շուտով կլուծվի․կառուցվում է  նոր կոյուղագիծ

Գավառի Հացառատ թաղամասում տասնամյակների խնդիրը շուտով կլուծվի․կառուցվում է  նոր կոյուղագիծ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը այցելել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս՝ հետևելու կոյուղագծի կառուցման աշխատանքներին։
 
 
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։
 
Պայմանագրային արժեքը՝ 43.3 մլն դրամ
 
Կառուցվում է 805 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ
 
Նախատեսվում է 100-110 տնային միացումներ
 
Աշխատանքների արդյունքում կլուծվի թաղամասի ավելի քան 400 բնակչի բազմամյա խնդիրն ու կկարգավորվի ջրահեռացման համակարգը։
 
Շինարարությունը մեկնարկել է 2025 թ․ օգոստոսի առաջին տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։
 
«Այս ծրագիրը ոչ միայն ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություն է, այլև սոցիալական արդարության հարց․ Այսօր լուծում ենք տալիս կենսական կարևոր մի խնդրի։ Մեր առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը դարձնել տեսանելի և շոշափելի յուրաքանչյուր բնակչի համար»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
 
 Հացառատի կոյուղագծի կառուցումը հերթական քայլն է դեպի բարեկարգ և արժանապատիվ համայնքային կյանք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում