ՆՆորայր Շողիկյան

Լայնածավալ շինարարություն՝ Շիրակի մարզի  Անի համայնքում

Լայնածավալ շինարարություն՝ Շիրակի մարզի  Անի համայնքում
Անի համայնքում շինարարական եռուզեռ է: Շինաշխատանքների ընթացքին մշտապես հետևում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
 
 
Հերթական մշտադիտարկումն է եղել Ջրափի և Շիրակավան գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում են կլաստերային դպրոցներ, համապատասխանաբար 2 մլրդ 16 մլն և 1 մլրդ. 995 մլն դրամ արժողությամբ:  Հաջորդ կանգառը Քարաբերդ բնակավայրում է: Կրկին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այստեղ 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ է կառուցվում: Կառույցի հիմքը փորվել է, ամրանավորման աշխատանքները՝ ավարտվել: Հիմա բետոնալցումն է իրականացվում:
 
 
Արման Սարիբեկյանի ուշադրությունից դուրս չի մնացել նաև բնակավայրերում անցկացվող ջրագծերի անցկացման աշխատանքները: Հիշեցնենք, որ շուրջ 2 ամիս է՝ Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքներն են ընթանում: Խմելու ջրի ջրատարի երկարությունը 6470 մ է: Ծրագրի արժեքը 48 մլն 60 հազար դրամ է։
 
 
Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի համակարգ է կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է: Ծրագրի արժեքը 50 մլն 676 հազար դրամ է։
 
Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75 % կառավարություն համամասնությամբ:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում