ԳԳոհար Սարգսյան

Մարալիկի Արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կդիմավորի նորոգված ու բարեկարգ պայմաններում

Մարալիկի Արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կդիմավորի նորոգված ու բարեկարգ պայմաններում
Նախօրեին տեղի է ունեցել Մարալիկի Արվեստի դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։
 
 
Արվեստի դպրոցի 1 միջանցքում և 3 դասասենյակներում հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով, հիմնովին փոխվել է հատակը, իրականացվել է ներքին հարդարում։
 
Նկարազարդվել են միջանցքի պատերը:
 
 
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։
 
 
Անիի համայնքապետարանի և «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 կամավորներն ու շինարարը, աշխատանքների կազմակերպման պատասխանատու, համայնքի ղեկավարի օգնական Անանիկ Ուռումյանի վերահսկողությամբ, նորոգման աշխատանքներն ավարտել են ըստ նախապես կազմած ժամանակացույցի՝ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում:
 
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել արվեստի դպրոցի սաները: Նախամուտքում ներկայացվել են նաև արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքները:
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում