ՎՎարդան Հովսեփյան

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019 թ. աշնանային հանդիպումների շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդա-բելգիական  ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն է՛լ ավելի կզարգանա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում