ԼԼիլիթ Ասատրյան

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկու երկրների միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:

Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը: Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում