ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 425 000 000  դրամ։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թ. մայիսի 29-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։ Ըստ հիմնավորման՝ շինությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում. բացակայում են ներքին հարդարանքի տարրերը, ինժեներական ենթակառուցվածքները և հատակային ծածկույթները։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի առաջարկվում է այն ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում