Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՎՎահե Դավթյան

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 02.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։

«Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։
 
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձը Արմավիր քաղաքի բնակիչ է, 34-ամյա Սուրեն Սարգսյանը, որը տեղում մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին դեպքի հանագամանքները։

Նախնական տվյալներով՝ օգոստոսի 16-ին` ժամը 2-ի սահմաններում, Չարենցի փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ Սուրեն Սարգսյանի և մի երրորդ անձի հետ գտնվել է իր ավտոտնակում, որտեղ իր «Սայգա» տիպի` առանց փամփշտատուփի հրացանը ցույց տալու պատրվակով տվել է Սուրեն Սարգսյանին, ապա այն վերցնելով` կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա կրծքավանդակին, ինչից հետո 37-ամյա տղամարդն ու երրորդ անձը դիմել են փախուստի։

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։
Օգոստոսի 19-ին հսկող դատախազը կայացրել է Չարենցի բնակիչ 37-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ սպանության հատկանիշներով։

Օգոստոսի 20-ին` ժամը 10.30-ին, Երևանի քրեական ոստիկանները Խանջյան փողոցում ձերբակալել են 37-ամյա տղամարդուն ու ներկայացրել նախաքննական մարմին։
 
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գործի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում