ՄՄարո Թարվերդյան

Կոլումբիայում ապստամբների հարձակումից 18 մարդ է զոհվել

Կոլումբիայում ապստամբների հարձակումից 18 մարդ է զոհվել

Կոլումբիայում ապստամբների հարձակումների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Երկրի երրորդ ամենաբնակեցված քաղաքում՝ Կալիում, պայթուցիկներով լի բեռնատար է պայթել Մարկո Ֆիդել Սուարեսի անվան ավիաբազայի մոտ: Այնտեղ գտնվում է նույնանուն ռազմական ավիացիոն դպրոցը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ վեց մարդ է զոհվել, իսկ 71-ը՝ վիրավորվել։ Բազմաթիվ տներ վնասվել են։

Անտիոքիա դեպարտամենտի Ամալֆիի հյուսիսային մունիցիպալիտետում էլ անօդաչու թռչող սարքը հարվածել է ոստիկանական ուղղաթիռին. 12 հոգանոց անձնակազմը զոհվել է։ 

Կալիի քաղաքապետ Ալեխանդրո Էդերը քաղաքում ռազմական դրություն է հայտարարել և ժամանակավորապես արգելել մեծ բեռնատարների մուտքը քաղաք։ Նա կոչ է արել բնակիչներին միջադեպի մասին հաղորդել ցանկացած տեղեկություն՝ առաջարկելով 10.000 դոլար պարգև։ 

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին: 

Հարձակումների համար մեղադրում են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին (FARC): Այն շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Խումբը և Կոլումբիայի կառավարությունը 2016 թվականին ստորագրել էին հրադադարի համաձայնագիր, սակայն FARC-ի որոշ թևեր մերժել էին խաղաղության համաձայնագիրը։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում