ԿԿարմեն Ղուկասյան

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

Օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած Izmailovo Shoes 2025 միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

Izmailovo Shoes-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ համախմբելով ոլորտի առաջատար արտադրողներին, դիզայներներին և խոշոր գնորդներին աշխարհի տարբեր երկրներից։

 

Հայկական տաղավարում ցուցադրված են նորարարական դիզայնով և բարձրորակ նյութերով կոշիկներ, որոնք նախատեսված են թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաների համար։

 

Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունները մասնակցել են բազմաթիվ B2B հանդիպումների, որոնք հիմք են դնում հնարավոր արտահանման պայմանագրերի և երկարաժամկետ համագործակցության համար։

 

Հայաստանի արտադրողների ներկայությունը նման մասշտաբային հարթակում ոչ միայն հնարավորություն է ստեղծում ընդլայնելու արտահանման ծավալները, այլև նպաստում է միջազգային շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես որակյալ և մրցունակ արտադրանքի մատակարար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում