ՎՎահե Դավթյան

Մենք այսօր համաձայնության կգանք գրեթե բոլոր կետերի շուրջ. Թրամփ

Մենք այսօր համաձայնության կգանք գրեթե բոլոր կետերի շուրջ. Թրամփ

Մենք այսօր համաձայնության կգանք գրեթե բոլոր կետերի շուրջ՝ ներառյալ անվտանգության հարցերը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո։

«Կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մեր բանակցություններից հետո»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն ավարտվել է, մեկնարկել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում