ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ՝ իրենց տեսանկյունից։

 

Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի՝ հանրակրթության մեջ ընդգրկվելու տարիքի առնչությամբ գործող իրավակարգավորումներին, որոնց վերաբերյալ երեխաները ներկայացրել են առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

 

Նախանշվել են խորհրդի մասնակցությամբ կազմակերպվող առաջիկա ծրագրերը և իրականացվելիք գործողությունները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում