ԿԿարմեն Ղուկասյան

Բնակարանից 490 հազար դրամի գողությունը բացահայտվել է․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Բնակարանից 490 հազար դրամի գողությունը բացահայտվել է․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-12-ն իրենց տանը հյուրընկալել է Երևանից մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։

 

«Մեկնել են Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ:
 
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։
 
Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանների ստացած տվյալներն իրացվեցին Սևանի համայնքային ոստիկանների հետ: Պարզվեց, որ գողությունն օգոստոսի 9-ին կատարել է հենց հյուրընկալված 40-ամյա տղամարդը, որը հափշտակած գումարից 39 հազարը ծախսել էր նույն օրը: Մնացած 451 հազար դրամը հայտնաբերվել է։
 
Նա ներկայացվել է նախաքնական մարմնին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում