ՎՎահե Դավթյան

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

Կախակնում կառուցվում է նոր կրթահամալիր՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կախակնի կրթահամալիրի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին։

 

144 տեղանոց կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել եմ 2024 թ․ դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի երեխաների համար։
 

 

Նախագծի պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 210 միլիոն դրամ, իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

 

Այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։ Շենքի ամբողջական շահագործումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերին։

 

Կրթահամալիրը լիովին համապատասխանելու է ժամանակակից կրթական չափորոշիչներին՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ միջավայր համայնքի փոքրիկների համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում