ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։ 

Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը։

Մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ՝ խաղահրապարակն ապահովելու արհեստական խոտածածկով, անցկացնելու ոռոգման ցանց։ Զուգահեռ ընթանում է անհրաժեշտ գույքով կահավորումը։

Կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի համար՝ գնահատելով պատասխանատու գործելաոճը և կարևորելով նշաձողի պահպանումը վերջին գործողությունները կատարելիս։

Սեպտեմբերից Նորավանի մանուկները հնարավորություն կունենան հաճախելու նորակառույց, ժամանակակից պայմաններով, արևային ֆոտովոլտային կայանով, մեծ խաղահրապարակով, գունագեղ և հարմարավետ մսուր-մանկապարտեզ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում