ԱԱնի Օհանյան

Փոքր Մասրիկ համայնքը շուտով կունենա կրթահամալիր․ այն կառուցվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում

Փոքր Մասրիկ համայնքը շուտով կունենա կրթահամալիր․ այն կառուցվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ընթացքի մեջ են Փոքր Մասրիկի կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր այցելել է Փոքր Մասրիկ գյուղ՝ ծանոթանալու կրթահամալիրի շինաշխատանքների ընթացքին։

 

Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Նոր կրթահամալիրը նախատեսված է 144 երեխայի համար։

 

Այս պահին շինարարության շուրջ 30 տոկոսը արդեն ավարտված է։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։ Շինաշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

 

Կրթահամալիրը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համահունչ ժամանակակից չափորոշիչներին։

Ավարտը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում