ՄՄարիամ Մխիթարյան

Երկրաշարժը ցնցել է Թուրքիայի մի քանի քաղաք. Euronews

Երկրաշարժը ցնցել է Թուրքիայի մի քանի քաղաք. Euronews

Կիրակի Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, տեղական ժամանակով ժամը 20:00-ին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը Բալիքեսիր նահանգի Սինդիրգի շրջանն է եղել: Մի շարք շենքեր ավերվել են, տասնյակները վնասվել, հաղորդում է Euronews-ը:

Ըստ իշխանությունների ներկայացրած վերջին տեղեկությունների՝ մի քանի մարդ տուժել է, 80-ամյա մի կին մահացել, նրան դուրս են բերել փլատակներից: Ցնցումներ են գրանցվել նաև մյուս քաղաքներում, այդ թվում՝ Իզմիրում և Ստամբուլում, որտեղ շատ բնակիչներ լքել են իրենց տները և հավաքվել այգիներում ու բաց տարածքներում:

Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո գրանցվել է երկու տասնյակ հետցնցում, որոնցից 5-ը եղել են 4 մագնիտուդից ավելի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում