ԴԴիանա Գասպարյան

«Ջայտեքս գլոբալ 2025» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

«Ջայտեքս գլոբալ 2025» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի հոկտեմբերի 13-17-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կայանալիք «Ջայտեքս գլոբալ 2025» (GITEX GLOBAL 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: 

 

«Ջայտեքս գլոբալ 2025»-ը համարվում է աշխարհում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը: «Ջայտեքս գլոբալի» առանցքային ուղղություններն են՝ արհեստական բանականությունը, կրթական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, կիբեռանվտանգությունը, կայուն տեխնոլոգիաները,  ֆինանսական տեխնոլոգիաները:

Նախարարությունը նախատեսում է «Ջայտեքս գլոբալ 2025»-ին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը՝ որպես այցելու՝ ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող արտադրանքը/լուծումներն ու հաստատելու նոր գործարար կապեր միջազգային գործընկերնեի հետ:

Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայաստանյան տաղավարում ունենալու են 2-3 ստարտափ ներկայացումներ (Pitching session):

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ հետևյալ հղումով:

«Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում