ՎՎարդուհի Հարությունյան

Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումը

Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը»,- նշել է Բրյուսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում