ԼԼուսինե Մուրադյան

Չի լինի իդեալական, քանի դեռ Երևանը չունի ամբողջ շարժակազմը. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի աշխատանքի մասին

Չի լինի իդեալական, քանի դեռ Երևանը չունի ամբողջ շարժակազմը. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի աշխատանքի մասին

Երբ ասում ենք՝ մեզ պետք է լրացուցիչ  18 մետրանոց 249 ավտոբուս, դա նշանակում է, որ եղած շարժակազմը բավարար չէ պատշաճ որակի ամբողջական ապահովման համար: Բնականաբար, եթե հնարավոր լիներ եղած շարժակազմում իդեալական պայմաններ ապահովել, որ մարդիկ կանգառում նախատեսված չվացուցակից ավելի չսպասեին, հարց էր առաջանալու՝ իսկ այդ լրացուցիչ ավտոբուսներն ինչի՞ համար են գնում, եթե եղածը բավարար է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքացիների բողոքներին, թե կանգառներում երկար են սպասում:

«Սա շարունակական աշխատանք է: Որ ասեք՝ իդելական լինելո՞ւ է սեպտեմբերին: Ո՛չ այսօր է իդեալական, ո՛չ սեպտեմբերին է լինելու իդեալական և չի լինելու իդեալական, քանի դեռ Երևան քաղաքը չունենա ամբողջ շարժակազմի քանակը, որն իրեն անհրաժեշտ է:

Բայց արդյոք իրավիճակը նախորդ իրավիճակից բարելավվե՞լ է: Իմ կարծիքով՝ այո՛: Շարունակո՞ւմ է բարելավվել: Իմ կարծիքով՝ այո՛: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները բազմաթիվ դրսևորումներ կարող են տեսնել, որ իրենց ավելի վճարած գումարն ակներև տեսնում են՝ ինչի վրա է ծախսվում»,- ասաց նա՝ հավելելով, որ գումարը գնում է շարժակազմի բարելավմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում