Գ/Ֆ «Արտույտների ագարակը»

Գ/Ֆ «Արտույտների ագարակը»

Երկու հայ եղբայրներ՝ Արամը եւ Ասատուրը, միմյանց չէին հանդիպել արդեն 20 տարի: Նրանցից մեկը հաջողակ բժիշկ է, որը հաստատվել է Վենետիկում եւ ամուսնացել իտալացի կոմսուհու հետ։ Մյուս եղբայրը Անատոլի կոչվող փոքրիկ քաղաքում հողատեր է, որտեղ վայելում է ոչ միայն տեղի հայերի, այլեւ թուրքական իշխանությունների հարգանքը:

Ասատուրը եւ նրա ընտանիքը պատրաստվում են Վենետիկից տեղափոխվել Անատոլի քաղաք: Արամը պատրաստվում է եղբոր հետ հանդիսավոր հանդիպմանը: Նա վերանորոգում է իրենց «Արտույտների բույն» կոչվող ագարակը: Այնտեղ նրանք ծնվել, ապրել, խաղացել եւ սովորել են դիմակայել կյանքի դժվարություններին:

Բայց միմյանց հանդիպել չի հաջողվում, քանի որ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Իտալիան փակում է իր սահմանները, իսկ թուրք զինվորնեը ստանում են հրահանգ ոչնչացնել հայ ընտանիքներին։ Քսան տարի իրար չտեսած եղբայրերիսպասված հանդիպումը այդպես էլ չի կայանում: Սկսվում են զանգվածային կոտորածները: 

2007 թ., Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա
Ժանր՝ դրամա
Ռեժիսոր՝ Պաոլո Տավիանի, Վիտորիո Տավիանի
Դերերում՝ Պաս Վեգա, Արսինե Խանջյան, Մորից Բլայբթրու

Օգոստոսի 11-ին, ժամը 02:45-ին

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում