ԷԷլեն Պետրոսյան

Արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան

Արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան

Ինչպես արդեն  հայտնել էինք, օգոստոսի 1-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին, իսկ Լոռիում՝ «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին:

 
Ռոմանոս Պետրոսյանն այս մասին սոցցանցի իր էջում գրել է.
 
«Այսօր աշխատանքային այցով Լոռու և Շիրակի մարզերում էի։
 

Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին։

 

Ավելի ուշ, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Սարիկ Մինասյանին։

 

Հաջողություն և արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում