ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը ստորագրել է ԵՄ-ի և ավելի քան 60 երկրի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր. BBC

Թրամփը ստորագրել է ԵՄ-ի և ավելի քան 60 երկրի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր. BBC

ԱՄՆ նախագահը ստորագրել է 69 երկրի և տարածքների, ինչպես նաև Եվրամիության հանդեպ 10%-ից մինչև 41% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր։ Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը, գրում է BBC-ն։

Դրանք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Սիրիայի նկատմամբ՝ 41%, Լաոսի և  Մյանմարի համար՝ 40-ական, Իրաքի՝ 35%: Եվրոպական երկրներից ամենաբարձր տոկոսների տակ են հայտնվել Շվեյցարիան՝ 39%) և Սերբիան՝ 35%: Ամենացածրը՝ 10%, տրվել է Մեծ Բրիտանիային և նրա Ֆոլկլենդյան կղզիներին։

Հրամանագրում նշվում է, որ ցանկում չներառված երկրների նկատմամբ կգործի 10% «բազային տուրք»:

Առանձին հրամանագրով Թրամփը Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից բարձրացրել է մինչև 35%, որոնք սահմանվել են «ԱՄՆ ուղարկվող ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարի ոչ բավարար միջոցառումների համար»։

Հնդկաստանի հանդեպ, ինչպես Թրամփը խոստացել էր նախորդ օրը, սահմանվել է 25% մաքսատուրք։ Չինաստանը, սակայն, ցուցակում չէ. Միացյալ Նահանգները առանձին բանակցություններ է վարում Պեկինի՝ իր հիմնական առևտրային գործընկերոջ հետ, նշում է BBC-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում